Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Արխիվ

Մասնավոր ապօրինի կայանատեղիները «խփո՞ւմ են» քաղաքապետարանի բիզնեսին

Երբ 2013թ. Հայաստանի վարորդների և ոչ միայն վարորդների կյանք ներխուժեցին կարմիր գծեր, այն ժամանակ հայտարարվեց, որ վճարումներ վարորդները պետք է կատարեն միայն այն վայրերի համար, որտեղ կան կարմիր գծանշումներ, իսկ մնացած վայրերում ապօրինի է:

Նշենք, որ մինչ այդ, նաև այժմ վճարումներ կատարում են տարբեր խանութների, սուպերմարկետների, շուկաների, մասնավոր օֆիսների սեփականատերերը: Նման պրոցեսը շարունակվում է նաև այսօր. օրինակ` «Փեթակ» առևտրի կենտրոնի տարածքում կամ «Մալաթիա»տոնավաճառի երկայնքով:

Այս իրավիճակը նաև խանգարում է քաղաքապետարանին, իսկ թե ինչու, այլ հարց է, քանի որ քաղաքապետարանին գուցե ձեռնտու չէ, որ տարբեր կառույցներ իր աչքից հեռու փող են աշխատում` առանց քաղաքապետարանի:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի և առևտրի վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել հսկողությունն ավտոկայանատեղի համար ապօրինի տուրքի գանձման դեպքերի նկատմամբ ու համագործակցել Երևան քաղաքի ոստիկանության և դատախազության հետ:

Տ. Մարգարյանը նաև նշել է, որ օրենքով հստակ սահմանված է ավտոկայանատեղի համար տուրքի գանձման կարգը, ըստ որի` նախատեսված չէ, որ ինչ-որ մեկը փողոցում կայանման գումար վերցնի քաղաքացուց:

«Օրենքը շրջանցողները և անօրինական գումար գանձողները պետք է ենթարկվեն խիստ պատասխանատվության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իսկ թե խիստ պատասխանատվությունն ինչպես է պետք արգելել, քաղաքապետը չի հստակեցրել, եթե օրինակ քաղաքացուն որևէ կենտրոնի մոտ գումար են պահանջում` ասելով, որ դա մասնավոր տարածք է և այդպիսին է իրենց գնային քաղաքականությունը, ապա քաղաքացին չի կարող ոչ Մարգարյանին դիմել, ոչ էլ դատախազություն, կամ որևէ փաստ ունենալ, քանի որ որևէ կտրոն չի տրվում:

Կարճ ասած` ավտոկայանատեղիների համար կարմիր գծեր ստեղծելը «խփեց» շատերի հեշտ փող վաստակելու գործին, այս մենաշնորհը մնաց քաղաքապետարանին, և քաղաքապետարանն էլ այժմ ցանկանում է հիշեցնել, թե ով է Երևանում տերն ու տնօրենը: Այս տարիներին այնպես չէ, որ անհայտ է մեքենա կայանելու համար գումար պահանջելու գործընթացը, սակայն միայն այժմ է քաղաքապետն զբաղվում այս գործով, երևի դրա համար իր պատճառներն ունի: