Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ (լուսանկար)
Թուրքիայի արևելքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանով 9 մարդ ստացել է տարբեր տեսակի վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով անվտանգության ծառայությունում իր ունեցած աղբյուրին: Ավելի վաղ հաղորդվում էր երկու վիրավորի մասին:
Պայթյունը որոտացել է Թունջելի նահանգի Օվաջիկ քաղաքում` ավտոմեքենայում:
Պայթյունի վայրում աշխատում են հրշեջ ծառայության աշխատակիցներ:
Տեղական ԶԼմ-ները հայտնում են, որ պայթյունն իրականացրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, որը վաղուց հակամարտության մեջ Թուրքիայի ուժայինների հետ և այս նահանգում ավելի վաղ արդեն իսկ հարձակում է իրականացրել:
