Հարկային օրենսգրքի մոտեցումը կոշտ գործիքակազմը չէ. Վախթանգ Միրումյան
Խորհրդարանում ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանն ՕԵԿ խմբակցության պատգամավեր Մհեր Շահգելդյանը հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե արդյոք նոր նախագիծը կանխո՞ւմ է փողերի արտահոսքը և ի՞նչ մեխանիզմներ կան այդ ուղղությամբ։ Նա հղում արեց Գլոբալ ֆինանսական կազմակերպությանը, ըստ որի՝ 9 տարվա ընթացքում Հայաստանից դուրս է եկել 10 մլրդ դոլար:
Միրումյանը նշեց, թե, իհարկե, փողի արտահոսքը Հարկային օրենսգիրքը չի կարող կարգավորել, բայց որոշակի գործիքակազմ կարող է ունենալ: «Մասնավորապես գործիքակազմից կարող է շահաբաժիններից հարկումը, որը դուրս է գնում երկրից ու շահաբաշխվում օտարերկրացիներին: Այս տարբերակն իրացված չէ, բայց այս մասով մտածում ենք նաև քննարկել մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա, որպեսզի մենք խթանիչ մեխանիզմ կիրառենք այն դեպքերում, որ ոչ թե դուրս գա երկրից, այլ այդ օտարերկրյա անձը շահագրգռված լինի այդ գումարը թողնել ՀՀ-ում»,- ասաց նա։
Միրումյանն օրինակ բերեց Միացյալ Նահանգները, որն ունի փաստաթուղթ` աղբյուրի հիմնավորմանը վերաբերող, ըստ որի՝ 30% հարկ է սահմանվում, եթե չի հիմնավորվում, որ ներդրումներից է գումարը գոյացել: Նրա խոսքով՝ կոշտ գործիքակազմ կա աշխարհում, բայց իրենց մոտեցումը ոչ թե կոշտ գործիքակազմն է, այլ խթանիչ մոտիվացիոն միջոցառումների կիրառումը։