Հարկային օրենսգրքի քննարկումն ընթանում է դատարկ դահլիճում. պատգամավորները չկան (լուսանկար)
Խորհրդարանը շարունակում է քննարկել Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցողը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է:
Ազգային ժողովի նիստերի դահլիճը դատարկ է: Այս պահի դրությամբ քննարկմանը մասնակցում է 12 պատգամավոր: 2015 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությունից հետո խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ-ականները լքեցին դահլիճը:
Օրվա երկրորդ կեսից հիմնական զեկուցողին հարցեր ուղղողները հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներն են:
