Հնարավոր է՝ ԸՕ-ն կրկին դրվի քննարկման
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չբացառեց, որ Ընտրական օրենսգիրքը կրկին ԱԺ-ում կդրվի քննարկման:
Ազգային ժողովում լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է, որն Ընտրական օրենսգիրքը կրկին ԱԺ-ում դրվի քննարկման, Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր համարում եմ»:
Դավիթ Հարությունյանը, սակայն, չմանրամասնեց, թե կոնկրետ խնդրահարույց ո՞ր հարցերի շուրջ են համաձայնության եկել իշխանությունն ու ըննդիմությունը` խոստանալով, որ հենց պատրաստ լինի, այդ ժամանակ կասի:
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների կողմից ԸՕ-ի շուրջ խոսվող կոնսոլիդացիային, ինչից հետո, սակայն, քննարկումները շարունակվում են, Հարությունյանը պատասխանեց. «Երբ խոսում են կոնսոլիդացիայի մասին, Սահմանադրությունը նախատեսում է ձայների 3/5-րդ հարաբերակցություն, իսկ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 4/5-րդով, բայց կցանկանայի՞ ես, որ ընդունվեր 5/5-րդով, այո կցանկանայի»: