Մենք հորդորել ենք ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ով է եղել Գարեգին Նժդեհը. Վահրամ Բաղդասարյան
Հայկական կողմը ռուսական կողմին հորդորել է մանրամասն ուսումնասիրել, թե ով է եղել Նժդեհը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե «Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգեոնի» ստեղծողներից մեկի հուշարձանի տեղադրմամբ» հայտարարությանը, Բաղդասարյանն ասաց. «Մենք հորդորել են ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ով է եղել Գարեգին Նժդեհը»: