88 կողմ, 15 դեմ, 14 ձեռնպահ՝ բյուջեի կատարողականին
Քիչ առաջ խորհրդարանում քվեարկության դրվեց նախորդ շաբաթ քննարկված 2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: Նախագծին կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 14:
Մինչև քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց վերանայել 2016 թվականի բյուջեն: Ըստ նրա՝ այսօր առաջնահերթությունները փոխվել են, և կարիք կա արտահերթ նիստ հրավիրելու ու վերանայելու: «Մենք առաջարկում ենք արտահերթ նիստ հրավիրել: Կառավարությանը խնդրում եմ պատասխանել հարցադրմանը»,- ասաց Զուրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀԱԿ խմբակցության ղեկավարին պատասխանեց, որ թե քվեարկության ընթացքում կառավարությունը չի կարող պատասխանել հարցերին, նրանք կարձագանքեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ բյուջեի կատարողականի վերաբերյալ դաշնակցական պատգամավորները հայտարարել էին, թե ձեռնպահ կքվեարկեն, ՕԵԿ-ը դեմ էր բյուջեի կատարողականին: ՀԱԿ խմբակցությունը և «Ժառանգությունը» ևս դեմ դեմ էին : ՀՀԿ խմբակցությունը կողմ, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ ձեռնպահ է քվեարկելու բյուջեի կատարողականին: