Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

«Չենք հանձնելու ո′չ օդը, ո′չ հողը». բողոքի ակցիա` ԱԺ-ի դիմաց (լուսանկարներ, տեսանյութ)

2016թ. հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն տրվեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին: ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստի ընթացքում քվեարկության կդնի համաձայնագրի վավերացման հարցը, ինչի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում ՀՕՊ համաձայնագրի վերաբերյալ:

Ակցիային մասնակցող` ռեժիսոր Տիգրան Խզմալյանը համաձայնագրին միանալը քաղաքական սխալ է որակում, ինչի հետևանքով Հայաստանի ապագան «լուռ վաճառվելու է» Ռուսաստանին: «Ղազախստանի սահմանների վրա վերջերս կասկածելի հարձակումներ կան, և բոլորին հայտնի է, որ դրա հետևում Ռուսաստանն է, Բելառուսի սահմանի վրա սկսեցին վիճարկումներ, այսինքն՝ Հայաստանի իշխանություններն այս քայլով ոչ միայն դաշնակցում են, այլև հանցակից են դառնում մի չեկիստական քաղաքականության, որը մարտահրավեր է նետում աշխարհին: Նման քայլով մեր պետականությունը դարձնում են թիրախ` աշխարհի ռազմական, տնտեսական ամենահզոր ընտանիքին՝ ՆԱՏՕ-ին: Համաձայնագրի ստորագրումը սխալ է, դավաճանություն է, ռազմավարական մեծ սխալ: ՀՕՊ-ի համաձայնագրի ստորագրումով մենք պատերազմ ենք հայտարարում ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ աշխարհին»,- նշեց Խզմալյանը:

Ակցիային Եվրամիության և ՀՀ դրոշներով միացավ նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ 2013 թվականի սեպտեմբերից սկսած իշխանությունները մեկնարկեցին հակաքաղաքակրթական գործընթացը և ԵՏՄ անդամակցությանը ևս մեկ բացասական որակ է ավելացվում: « Եթե նման բան տեղի ունենար մինչև ապրիլյան ռազմական գործողությունները, մենք կարող էինք ասել, թե լրացուցիչ երաշխիքներ են փորձում ստանալ, բայց այս պայմաններում սա ինքնախաբեություն լինելուց բացի ևս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ մեր, այսպես կոչված, «իշխանություններն», անգամ ամենաթարմ նյութական հետևանքներից եզրակացություն անել չեն կարողանում»,- ասաց Հայրիկյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով` ՀՕՊ համաձայնագիրը կապում է Հայաստանի «ձեռքերը».
«Այս տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ ձեռք չի բերել կործանիչներ և կարիքի դեպքում դիմելու է ռուսական կողմին, ստացվում է, որ մենք տեխնիկապես այս համաձայնագիրը իրագործելու հնարավորություն չունենք, թեկուզ այն մասով, որով մեզ հնարավորություն տրված է: Բացի այս, ամենավտանգավորը հետևյալն է, այս համաձայնագրով, ինչ-որ չափով պաշտպանվում է բուն ՀՀ տարածքն Ադրբեջանի հավանական օդային ագրեսիայից, սակայն դրա փոխարեն Արցախն ի կեր է հանձնվում Ադրբեջանին, որովհետև մեր ձեռքերը կապվում են: Մտնելով մեկ համակարգի մեջ` մենք այլևս չենք կարողանա թեկուզ այսօրվա չափով օգնել Արցախի օդային պաշտպանությանը»:

Ակցիայի մասնակիցները պարզել էին «ՀՕՊ-ի հանձնում=Ստեփանակերտի ռմբակածում», «Մենք չենք վստահում Պերմյակովի բանակին, մենք վստահում ենք Հայոց բանակին», «Չենք հանձնելու ո’չ օդը, ոչ հողը» գրությամբ պաստառներ:

Ակցիան ավարտվեց, քանի որ ցուցարարներին միացավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով տեղեկացրեց, որ հարցն ԱԺ օրակարգում ներառված չէ:

Առավել մանրամասն` տեսանյութում:

akcia-aj akcia-aj1 akcia-aj2