Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

«Ոտքի՛ Հայաստան»-ի բաց նամակը Պան Գի Մունին (տեսանյութ)

Ձերդ գերազանցություն, հարգարժան Գլխավոր քարտուղար,

Դուք անշուշտ տեղյակ եք, որ ս․թ․ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի է ունեցել ռազմական բախում, որի արդյունքում զոհվել և վիրավորվել են մի քանի հարյուր զինվորներ, եղել են զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում, հազարավոր մարդիկ ստիպված են եղել ժամանակավոր լքել իրենց տները, շատերն էլ առ այսօր չեն կարող հետ վերադառնալ իրենց բնականոն կյանքին, քանի որ հակամարտող կողմերի միջև տեղի է ունեցել շփման գծի էական խախտում։

Ադրբեջանական Հանրապետությունը ս․թ․ ապրիլի 14-ին Անվտանգության Խորհուրդ է ներկայացրել նամակ (A/70/830–S/2016/346 ), որտեղ մեղադրել է Հայաստանի Հանրապետությանը այդ մարտական գործողությունները սկսելու համար։

Ներկայացնում ենք Ձեզ 2016թ․ ապրիլի 2-ին, ժամը 04-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում ադրբեջանական զինվորականների՝ հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցելու փաստը հաստատող տեսագրությունը։ Հատուկ Ձեր ուշադրությունն ենք ուզում դարձնել այն փաստին, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհվեցին այդ անհավասար մարտում։

Ս․թ․ մայիսի 26-ին Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հրամանատարությունը թույլ չտվեց քաղաքացիական դիտորդներին և լրագրողներին այցելել այդ շրջանը՝ տեսագրության վայրը ճշտելու նպատակով։

Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում ազնիվ մարդիկ մտահոգված են, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ուղղորդվում է ապատեղեկությունների վրա հենված պաշտոնական քարոզարշավներով։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն՝ միջազգային իրավունքը խարխլող գործողությունների միջոցով։
Մոլորակում ապրող բոլոր ժողովուրդների համար ՄԱԿ-ը հանդիսանում է խաղաղություն պահպանելու հարցում բարձրագույն մարմինը և վերջին հանգրվանը։

Խնդրում ենք Ձեզ, նախաձեռնել միջազգային հետաքննություն՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու կողմին բացահայտելու նպատակով։ Գտնում ենք, որ այդ ճշմարտության բացահայտումը մեր բոլորի պարտավորությունն է այդ մարտերում զոհվածների ընտանիքների առջև և անհրաժեշտ քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման համար։