Եվրո-2016, օրվա խաղերը. բուքմեյքերական կանխատեսումներ
Եվրո 2016-ի խմբային փուլում այսօր D խմբից միմյանց հետ կմրցեն Իսպանիայի և Չեխիայի հավաքականները:
Հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է գործող չեմպիոններին: Իսպանիայի հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 1.44 գործակցով, չեխերի հաղթանակի հավանականությունն ունի 8.50 գործակիցը: Ոչ-ոքին գնահատվում է 4.20 գործակցով:
Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 17:00-ին:
Մեկ այլ` E խմբում միմյանց կհանդիպեն Իռլանդիայի և Շվեդիայի հավաքականները: Խաղի ֆավորիտները շվեդներն են, որոնց հաղթանակի հավանականությունը բուքմեյքերները գնահատում են 2.45 գործակցով: Իռլանդիայի հաղթանակի հավանականությունն ունի 3.40 գործակիցը, ոչ-ոքին գնահատվում է 2.90 գործակցով:
Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 20:00-ին:
E խմբից միմյանց կհանդիպեն նաև Բելգիայի և Իտալիայի ընտրանիները: Այստեղ ֆավորիտները բելգիացիներն են. վերջիններիս հաղթանակի հնարավորությունն ունի 2.50 գործակիցը: Իտալիայի ընտրանու հաղթանակը գնահատվում է 3.25 գործակցով, ոչ-ոքին` 2.90:
Հանդիպման մեկնարկը` Երևանի ժամանակով 23:00-ին: