Մխիթարյանն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի այս շաբաթ. Ցորկ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապագային վերաբերյալ որոշում կկայացնի այս շաբաթ: Այս մասին հայտնել է գերմանական Bild-ը` հղում անելով Միխայել Ցորկին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «մեղուների» հետ ավարտվում է հաջորդ տարի` 2017-ին, և կիսապաշպտանը չի պատրաստվում այն երկարաձգել: «Բորուսիան» ևս հայտարարել է, որ պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից:
Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան «Արսենալն» ու «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Անցած առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի, դարձել 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: