Օռլանդոյում հրաձգության հետևանքով ռեկորդային թվով զոհեր են գրանցվել
Ամերիկյան Օռլանդոյում գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվն Ամերիկայի պատմության մեջ հասել է ցավալի ռեկորդայինի: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը` հղում անելով CNN-ին:
Տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, վիրավորների թիվը նույնպես գերազանցում է 50-ը: Քաղաքապետ Դայերը հայտնել է, որ հարձակում գործած անձը ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է: