Բիձինա Իվանիշվիլին Աբխազիայի հետ սահմանին բարձրակարգ հյուրանոց կկառուցի
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել Աբխազիայի հետ սահմանին բարձրակարգ հյուրանոց կառուցելու մասին հայտարարությամբ։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հյուրանոցը նախատեսվում է կառուցել Սև ծովի ափին՝ Գանմուխուրի բնակավայրում, որը ենթարկվում է Վրաստանին, բայց գտնվում է աբխազական հատվածում: Իվանիշվիլին հայտնել է մի շարք նոր նախագծերի իրականացման մտադրության մասին, որոնց վերաբերյալ մանրամասները խոստացել է հայտնել ծրագրերի հաստատումից հետո։