Սպանության փորձ Արագածավան գյուղում. մանրամասներ (տեսանյութ)
Նախորդ տարվա դեկտեմբերի 18-առավոտյան Արագածավան գյուղում անհայտ տեսակի հրազենից կրակել էին տեղի բնակիչներից մեկի ուղղությամբ, վիրավորել նրան:
Նա, ում սպանության փորձի համար հայտարարվել էր հետախուզում, հայտնաբերվել է: Թալին բ/կ-ից այդ օրն էլ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, միայն թե մի փոքր այլ բովանդակությամբ: Բուժքույրը հայտնել էր, որ աջ սրունքի վերին երրորդականի կտրված վերքով մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել, ով պնդել է, թե վնասվածքը ստացել է տանը գործ անելու ժամանակ՝ էլեկտրական կտրող գործիքից:
Բ/կ մեկնած ոստիկաններին տղամարդը նույն բանն է ասել, սկզբում ոստիկանները հավատացել են, սակայն հետո այլ բան է պարզվել:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում