Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

Ցանկացած համաձայնագիր կնքվում է ՀՀ-ի շահերի համար, ոչ թե ընդդեմ որևէ մեկի. Կարեն Բեքարյան

2016թ. հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն տրվեց 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին:

Նշված համաձայնագրի շուրջ կարծիքները տարբեր են, ոմանք այն անվանում են « օդային տարածքի վաճառք» Ռուսաստանին, ոմանք համեմատություններ են տանում այն կառույցների հետ, որոնք ստեղծվել են Ռուսաստանի նախաձեռնությամբ (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) և ասում, որ ՀՕՊ համաձայնագիրը կշարունակի անարդյունավետության շարքը:

Newspress.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանն ասաց, որ հնչած կարծիքներին համամիտ չէ:

Հարցին, թե արդյոք ՀՕՊ համաձայնագրի ստորագրումը խնդիրներ չի՞ առաջացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերություններում, Կարեն Բեքարյանը պատասխանեց. «Ցանկացած համաձայնագիր կնքվում է Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկման համար, ոչ թե որևէ մեկի կամ ընդդեմ ՆԱՏՕ-ի: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանն ունի շատ նորմալ հարաբերություններ»:

Դիտարկմանը, թե Ռուսաստանի գլխավորած կառույցներն արդյունավետ չեն, իսկ ԵԱՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում, ինչպես խոստանում էր իշխանությունը, ՀԱՊԿ-ը կարծես թե չի գործում, Կարեն Բեքարյանը չհամաձայնեց՝ ասելով, որ դրանք տարբեր կառույցներ են. «ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, ի՞նչ է նշանակում ԵԱՏՄ-ն չապահովեց մեր անվտանգությունը»,- հարցրեց Բեքարյանը, ում ի պատասխան նշվեց, որ դա իշխանության թիվ մեկ թեզն էր, երբ Հայաստանն անդամագրվում էր ԵԱՏՄ-ին:

Պատգամավորին հիշեցրինք, որ տարբեր պաշտոնյաներ բազմիցս են ասել, որ
անվտանգությունից ելնելով է, որ Հայաստանը պիտի անդամակցի ԵԱՏՄ-ին, որովհետև Հայաստանի համար առաջնայինն անվտանգությունն է:

«Ո՞վ էր ասում, ի՞նչ էր ասում, պետք է լինել հետևողական, որ արդյունքում մենք հանրությանն ապատեղեկատվություն չտանք: Այսինքն՝ ԵԱՏՄ-ն ունի ոչ ուղղակի առնչություն անվտանգության հետ, դրա սխեման շատ պարզ է: Այն անվտանգություն ապահովող կառույց չէ: Խնդիրը հետևյալն է. եթե դու՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարողանում ես ձեռք բերել զինատեսակներ և ռազմական գործին առնչվող ցանկացած բան արտոնյալ գներով՝ որպես ՀԱՊԿ անդամ, այդ արտոնյալ գների հետ կապված քո ստացած հնարավորությունը, օգուտը կարող ես կորցնել մաքսային սահմանի վրա, եթե դու ԵԱՏՄ անդամ չես, որովհետև դու ընկնելու ես այլ մաքսատուրքի տակ: Հետևաբար անվտանգության հետ կապվեց ԵԱՏՄ-ն»,-ասաց Բեքարյանը:

Պատգամավորի խոսքով՝ կիսատ և իրար միացրած ֆրազաները հանրության մոտ առաջացնում են այլ ակնկալիքներ. «Նման ընկալումները հակառակ ուղղությամբ են աշխատում: Հենց նույն քառօրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ մարդիկ, նույնիսկ սոցցանցերում էր տեսանելի, ակնկալում և պահանջում էին, որ ԵԱՏՄ-ն մեր անվտանգության հետ առնչություն ունենա: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկրի պարագայում չի եղել այն խնդիրը, որով լիներ տեսանելի ՀԱՊԿ-ի աշխատող կամ չաշխատող լինելը: Հայաստանի սահմաններին լայնամասշտաբ ագրեսիայի որևէ էլեմենտ չունենք, ինչ վերաբերում է այն բոլոր միջադեպերին, որտեղ ՀՀ պաշտոնական սահմաններին տեղի են ունենում, գործում է կանոնադրություն, որի համաձայն՝ ՀՀ-ն պետք է դիմի ՀԱՊԿ-ի օգնությանը, որպեսզի այն միջամտի: ՀՀ-ն երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին որևէ օգնություն ստանալու համար»,- եզրափակեց պատգամավորը: