Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

Մանդատը՝ անձեռնմխելիության թուղթ Ծառուկյանի համար

Պատգամավորական մանդատը հենց այնպես չի տրվում, դա ընտրողի կողմից տրված մանդատն է, որի միջոցով նույն ընտրողին հուզող հարցերն են բարձրացվելու և օրենսդրական լուծումներ տրվելու։

Հայաստանում որոշ պատգամավորներ երբեք քաղաքական թիվ մեկ ամբիոնին չեն մոտեցել, ավելին՝ կան նաև այնպիսիք, որ Ազգային ժողովի դահլիճ գալն ու նստելն իրենց համար ոչ պատվաբեր են համարում։

ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը 13 տարի է՝ պատգամավոր է և այդ ընթացքում 13 անգամ խորհրդարան չի ներկայացել, հետևաբար իրեն տրված մանդատը Ծառուկյանը չի արդարացրել։ Գագիկ Ծառուկյանի դեպքում մանդատը ծառայում է որպես անձեռնամխելիության թուղթ, իսկ Ազգային ժողովն այս կապակցությամբ ոչինչ չի անում։

Վերջերս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասաց, որ նա աշխատավարձ չի ստանա։

Վերջ, ընդամենը չի ստանա իր աշխատավարձը, որի կարիքը Ծառուկյանն ընդհանրապես չունի։ Բայց աշխատավարձ չստանալով՝ հարցը չի լուծվի, աշխատավարձը, որ չի ստանում, ընտրողներին վերաբերող հարցերն իրենք իրենց չեն հնչում, լուծում ստանում, գնում ամբիոնից բարձրաձայնվում։

Բացի այդ, լուրեր են շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանը, ով քաղաքական դաշտը լքել էր փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, կրկին ցանկանում է պատգամավոր դառնալ։ Համենայն դեպս,  այս լուրերը դեռ չեն հերքվել, սակայն, պատգամավոր դառնալու դեպքում՝ կրկին Ծառուկյանը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, չէ՞ որ պայմանն այդպիսին է։

Այստեղից արդեն ակնհայտ է, որ եթե Ծառուկյանը խորհրդարան չի գալու ու դեռ մի բան էլ այդ մասին խոսելու են, եթե աշխատավարձի կարիքն էլ չունի, ապա նրան հուզում է անձեռնմխելիության թուղթ ունենալու հարցը։

Ինչևէ, բարեգործից «թույն ընդդիմադիր» և մեկ գիշերվա ընթացքում իշխանության հավատարիմ բարեկամ դառնալը Ծառուկյանի համար կես քայլ էր: Որպես բարեկամության հավատարմագիր՝ Ծառուկյանին կտրվի անձեռնմխելիության թուղթը. թող գոնե դա ունենա ժամանակին բեմից այս կողմ մեկ անձի կողմից թելով նախագահի թեկնածու խաղացվող ԱԺ պատգամավորը։