Բակո Սահակյանը հանդիպել է ֆրանկոֆոն խորհրդարանի պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանում հանդիպել է մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և ֆրանկոֆոն խորհրդարանի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր և արդյունավետ ուղղություն: