«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Աիդա Մուրադյանն ու Սամվել Խուդոյանը
Հունիսի 13-ին` ժամը 12.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանն ու հոգեբան Սամվել Խուդոյանը:
Թեման` Հունիսի 12-ը երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Ի՞նչ ծանր աշխատանքներում են ներգրավված անչափահասները Հայաստանում, ինչպե՞ս և ինչո՞ւ են մեր երկրում ոտնահարվում երեխաների աշխատանքային իրավունքները:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: