Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
Անհայտ անձինք այս գիշեր ձվեր տարբեր առարկաներ են նետել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստիի»՝ իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը:
«Երիտասարդների՝ մոտ 100 հոգուց բաղկացած մի մեծ խումբ մոտեցել է դեսպանատան շենքին և ձվեր ու տարբեր առարկաներ նետել դեսպանատան ուղղությամբ: Դրանից հետո նրանք լքել են դեպքի վայրը: Ոստիկանությունը նրանից ոչ ոքի չի ձերբակալել»,- ասել է աղբյուրը:
«Ամենը կատարվել է մի քանի րոպեի ընթացքում: Անվտանգությունը հանգստություն է պահպանել: Ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ բողոք չի ստացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Фашист не пройдет»,- վանկարկել են մասնակիցները: Հիշեցնենք, որ այս արտահայտությունն Ուկրաինայում արգելվել է, և դրա օգտագործումը կարող է դառնալ քրեական գործի հարուցման պատճառ: