«ՉԻ». «Մահ իմացեալ՝ վասն կերակուրի»
«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել Է, թե «քաղաքական ուժերն ամեն օր էլ վնասվածքներ են ստանում», իսկ կոնկրետ Դաշնակցությունը վնասվածքներ Է ստացել նաև ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո։
«ՉԻ» – Եթե այն, ինչ տեղի է ունեցել Դաշնակցության հետ վերջին մեկ տարվա ընթացքում, կոչվում է «վնասվածքներ ստանալ, ուրեմն Հիրոսիման ու Նագասակին 1945-ի օգոստոսին պրծել են թեթև քերծվածքներով։ Որովհետև իշխանությունների հետ կոալիցիա կազմելուց հետո Դաշնակցությունը ոչ թե վնասվածքներ է ստացել, այլ ընդհանրապես չկա, որպես քաղաքական ուժ այլևս գոյություն չունի (համենայն դեպս՝ հասարակական ընկալման մեջ)։ Բայց նրանք կարող են մխիթարել իրենք իրենց՝ հայտարարելով, թե դա «մահ իմացեալ» էր։ Ու իրականում այդպես էլ կա։ Բայց ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»։ Իսկ հանուն ուտելիքի վնասվածքներ ստանալը բնության մեջ շատ տարածված երևույթ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։