«ՀԺ». ՀՀ պետական պարտքը դուրս է եկել վերահսկողությունից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Համաշխարհային շուկայում պղնձի գնի նվազումն արդեն կարելի է համարել կայուն միտում։ Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմում էր 4 հազար 470 դոլար։ Մայիսի սկզբին պղինձն արժեր 5000 դոլար։ Պղնձի գինը մոտենում է իր 7-ամյա նվազագույն ցուցանիշին։
ՀՀ կառավարության տեսակետից մեր տնտեսական ցացանիշների էական բարելավումը կարող է լինել պղնձի գների բարձրացման և մասնավոր տրանսֆերտների աճի շնորհիվ։ Սակայն այդ հույսերը ոչ մի կերպ չեն արդարանում՝ պղինձը գնալով էժանանում է, իսկ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել։
Այս պայմաններում տնտեսության կենսունակությունը կառավարությունը որոշել է ապահովել անընդհատ նոր վարկեր վերցնելու միջոցով։ Կառավարությունն այնքան է տարվել դրանով, որ մեր պետական պարտքն արդեն դուրս է եկել վերահսկողությունից և դա երևում է անգամ պաշտոնական փաստաթղթերից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում