«ՉԻ». Անհայտ անձինք մուտք են գործել Ֆլեշի Բարսեղի առանձնատուն. ի՞նչ են տարել
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում .
«ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին՝ գիշերը ժամը 3.00-ի մոտակայքում, անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի՝ Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրվա ընթացքում Բեգլարյանի տանը օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացրել իրավապահները:
Խոսակցություններ կան, որ չարագործները հասցրել են վերջնական նպատակին հասնել, այն է՝ Ֆլեշի Բարսեղի տնից բավականին արժեքավոր բաներ գողանալ: Թանկարժեք իրերի, գումարի թե՞ կարևոր նշանակության այլ բաների մասին է խոսքը՝ մեզ չհաջողվեց պարզել:
Ասում են, որ անգամ հայտնի է, թե չարագործների ինչ մեքենայով են մոտեցել Բեգլարյանի առանձնատանը: Որքանով մենք ենք տեղյակ՝ նրանք եղել են սովետական արտադրության ավտոմեքենայով: Տուն մուտք գործածների մասին առաջինը գլխի է ընկել Բարսեղյանի որդին:
Երեկ քննչական մարմիններն առգրավել են Բարսեղ Բեգլարյանի տան տեսախցիկները, որոնք ահագին տեղեկատվություն են պարունակել դեպքերի մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում