«Ժամանակ». ՊՆ-ն «քցո՞ւմ» է
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՊՆ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների հավաք-հանդիպումից հետո «Լևոն և Լամարա» դեղատների տնօրեն Գեղամ Մոսիյանը «Ժամանակին» ասաց, որ պատերազմական խառը շրջանում զանգել են և իրեն ասել, որ ստերիլ ձեռնոցների մատակարարումն ավելացնի, իսկ այժմ երկու անգամ ավել ապրանքը նույն գնով են ուզում ձեռք բերել:
Նշենք, որ հանդիպման ընթացքում մտահոգություններ արտահայտող գրեթե բոլորին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը ընդհատում էր, հարցերին էլ սպառիչ պատասխաններ չէին տրվում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում