Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«168 ժամ». Արցախին ուղղված հերթական սպառնալիքը. Մոսկվան Բաքվին երաշխիք է տվել

«168 ժամ» թերթը գրում է.

«Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը:

Երեկ, սակայն, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմն աշխատում է այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: Զուգահեռաբար՝ երկու օր է, Ադրբեջանի կողմից ոգևորված հայտարարություններ են հնչում ոչ միայն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի բացառիկ դերի, այլ հենց այդ` հունիսին կայանալիք հանդիպման մասին:

Հայկական կողմից պաշտոնապես դեռևս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ գործոնների, վկայում է, որ Հայաստանը շահագրգիռ չէ այդ ձևաչափով հանդիպման կայացման մեջ: Իսկ ձևաչափը նշանակում է՝ հանդիպում` ռուսական նախաձեռնությամբ ու ռուսական հովանու ներքո, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է՝ ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի շնորհիվ տապալված «ռուսական պլանի» վերակենդանացում:

Ավելին, դատելով ադրբեջանական ոգևորության չափաբաժնից, բացառված չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին հերթական երաշխիքն է տվել, որ այն, ինչը տապալվեց հայկական զինված ուժերի շնորհիվ, Հայաստանին կպարտադրվի «դիվանագիտական» ճանապարհով: Ընդ որում, այս գործընթացը կարող է փոխկապակցված լինել այս օրերին ծավալվող այլ` ներհայաստանյան խմորումների հետ: Հայաստանի խորհրդարանում է գտնվում Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ձևավորման մասին համաձայնագիրը, որի վավերացումը ռուսների համար սկզբունքային նշանակություն ունի, և, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ են խոստովանել, Ռուսաստանն այդ համաձայնագրի վավերացումը ներկայացրել է՝ որպես պայման` 200 միլիոն դոլարի սպառազինությունը Հայաստանին մատակարարելու համար:

Բացառված չէ, որ Սանկտ Պետերբուրգում նախագահական գագաթաժողովն այս ձևաչափով կազմակերպելը լրացուցիչ ճնշում է այդ ուղղությամբ: Այսինքն` Ռուսաստանը կարող է այդ հանդիպումը չեղարկել` ՀՕՊ-ի համաձայնագրի վավերացման դեպքում: Այս իրավիճակում, ի դեպ, առնվազն տարօրինակ է գոնե մինչ այս պահն արևմտյան համանախագահների չեզոքությունը:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արևմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին: Դա, տարօրինակ լինելուց բացի, վտանգավոր է և կարող է վկայել այն մասին, որ այլ` ավելի գլոբալ հարցերում Արևմուտքը Ռուսաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել` փոխարենը զիջելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դոմինանտությունը և «ռուսական պլանի» իրագործման հնարավորությունը:

Թե կոնկրետ ինչ հարցում՝ դժվար է ասել:

Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ հենց երեկ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը հնարավոր է համարում մինչև տարեվերջ ուկրաինական հակամարտության կարգավորումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում