Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Ժամանակ». Կազանյան պլանը վերակենդանանո՞ւմ է. դա՞ է պայմանը, որ Ադրբեջանը չի կրակում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի արտգործնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել փոխարտգործնախարար Կարասինի և Ֆրանսիայի դեսպանի, ու Մինսկի խմբի համանախագահներից ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման մասին, որում խոսվել է նաև ղարաբաղյան հարցով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստության մասին: Ըստ հաղորդագրության՝ գագաթնաժողովը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում:

Թե ինչ գագաթնաժողովի մասին է խոսքը, ովքեր են մասնակցելու՝ դեռևս խոսք չկա, սակայն փորձագետներն արդեն իսկ ենթադրում են, որ խոսքը հավանաբար վերաբերում է Պուտին-Սարգսյան-Ալիև գագաթնաժողովին, հունիսյան հանդիպմանը, որի վերաբերյալ արդեն իսկ հայտարարվել էր, սակայն որի ժամկետներն ու վայրը դեռևս չեն հստակեցվել:

Այսպիսով, եթե Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը վերաբերելու է Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Պուտինի մասնակցությամբ, ապա դա հարց է առաջացնում, թե արդյո՞ք դա կնշանակի Ռուսաստանի գլխավորությամբ եռակողմ ֆորմատի վերականգնում, որն առկա էր 2010 թվականից, և որն ավելի հայտնի դարձավ, այսպես ասած, Կազանյան պլանով: Այս տեսանկյունից, իհարկե, ապրիլյան պատերազմից հետո զարգացան բավական հակասական իրադարձություններ:

Ինչպես հայտնի է, որոշակի ակտիվություն ցուցաբերեց ՌԴ վարչապետ Մեդվեդևը, որը հենց այդ եռակողմ ֆորմատի նախագահողն էր, այդ եռակողմ ֆորմատը ձևավորվեց հենց նրա՝ ՌԴ նախագահության տարիներին: Ավելին՝ մայիսի 20-ին ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովի համար ժամանելով Երևան, Մեդվեդևն ավելի մեծ շեշտադրումներ էր արել հենց ղարաբաղյան թեմատիկայի վրա՝ Սարգսյանի հետ առանձին հանդիպելով այդ հարցի համար:

Այդ ընթացքում, իհարկե, տեղի ունեցավ Վիեննայի հանդիպումը, որից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ դա ամերիկյան նախաձեռնություն էր՝ միաժամանակ ասելով, որ Ռուսաստանը կշարունակի կողմերի միջև փոխզիջումներ որոնել: Եվ նաև օրերս Ադրբեջանի նախագահը Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանն իրենց ռազմավարական գործընկերն է, և հույս ունեն, որ Հայաստանին կհամոզի «վերադարձնել» տարածքները:

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Ռուսաստանը հերթական անգամ ձեռնամուխ է լինում իր պլանի իրագործմանը, որի բովանդակությունը Սերժ Սարգսյանը բացեիբաց ներկայացրել էր «Բլումբերգ» գործակալությանը ապրիլի 23-ին տված հարցազրույցում: Խոսքն Ադրբեջանին մի քանի շրջան հանձնելու, խաղաղապահների տեղակայման մասին էր, ընդ որում՝ Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դեպքում: Այդ պլանը վերադառնո՞ւմ է, թե՞ վերադառնում է որոշակի փոփոխված տարբերակը կամ մոդեռնիզացված, որի մասին հայտնել էր Լավրովը Վիեննայի հանդիպումից հետո:

Եվ սա՞ է պայմանը, որ Ադրբեջանը չի կրակում՝ սպասելով, որ Մոսկվան համոզի Հայաստանին: Ինչքա՞ն ժամանակով է այդ պայմանը, ե՞րբ է լրանալու Ադրբեջանի սպասելու ժամանակը, կամ ե՞րբ է Ռուսաստանը Բաքվին հերթական անգամ գրոհ սկսելու ազդանշան տալու՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո՞, թե՞ Ռուսաստանը պլանավորում է մի քանի հանդիպում ևս:

Եվ ինչ է անելու այս իրավիճակում Արևմուտքը, սպասելու են, որ Ռուսաստանի պլանը տարածաշրջանը նորի՞ց հասցնի պատերազմի, թե՞ պարզապես Արևմուտքը հույս ունի այդ միջոցով արագացնել հրադադարի մեխանիզմների ներդրումը, իսկ դրանից հետո արդեն վերցնել նախաձեռնությունը՝ արդեն որոշակիորեն երաշխավորված լինելով պատերազմի բռնկումից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում