«Ժողովուրդ». Մի շտապեք, հետո կիմանաք. Ղուկասյանը՝ ընտրություններում առաջադրվելու մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա սեպտեմբերին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված անորոշ իրավիճակը շարունակվում է պահպանվել: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում այլևս քաղաքապետի ուղղակի ընտրություններ տեղի չեն ունենալու, այլ ընտրելու են ավագանու անդամներ, որն էլ իր հերթին ընտրելու է քաղաքապետ: Իշխանությունները դեռևս չեն շտապում հրապարակել Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուի անունը:
Այդ «տիտղոսի» հավակնորդներն էլ չգիտեն՝ իրենց ինչ ճակատագիր է սպասում:
«Ժողովուրդ»-ը փորձեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից պարզել, թե արդյոք նա մտադիր է քաղաքապետի ընտրություններում առաջադրվել, ինչին նա պատասխանեց. «Ինչո՞ւ եք շտապում: Շատ ժամանակ կա, մի շտապեք, հետո կիմանաք»:
Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե տեղյակ է՝ ո՞վքեր են պատրաստվում առաջադրվել: Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, թե իրեն այդ թեման հետաքրքիր չէ: «Տեղյակ չեմ, չեմ զբաղվում, հետաքրքիր չի»,- ասաց նախկին քաղաքապետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում