Մարդկությանը հայտնի ամենալուրջ հանցագործությունները կատարվում են մեր աչքի առաջ. Ամալ Քլունի
Իրավապաշտպան Ամալ Քլունին ներկայացնելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների ցեղասպանության զոհերի շահերը:
«Իսլամական պետության» ահաբեկիչները զանգվածային կոտորածներ են իրականացրել, երբ գրավել են Իրաքի հյուսիսի քաղաքները: Նրանք սեռական ստրության են ենթարկել կանանց:
«ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն, Միացյալ Նահագների կառավարությունը ճանաչել են Իրաքում «Իսլամական պետության» կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ինչպե՞ս է պատահում, որ մարդկությանը հայտնի ամենալուրջ հանցագործությունները կատարվում են մեր աչքի առաջ, բայց չեն դատապարտվում Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից»,- ասել է Քլունին:
Ամալ Քլունիի պաշտպանյալներից մեկը Նադիա Մուրադ անունով մի կին է, ում հաջողվել է փախուստի դիմել 2014-ի նոյեմբերին: Այժմ Մուրադը հայտնի ակտիվիստ է և առաջադրված է Խաղաղության Նոբելյան մրցանակի: