Եվրոպայի առաջնության խաղերը կցուցադրվեն Կասյան փողոցի և Կարապի լճի մեծ էկրաններին
«Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը:
Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք միասին վայելելու խաղերը և երկրպագելու իրենց նախընտրած թիմերին:
Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարող եք դիտել այսօր և՛ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ից:
Մաղթում ենք հաճելի, գոլառատ երեկոներ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: