Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Տեսանյութ

Ես հիմա նստեմ զուգարանների քարտեզագրմա՞մբ զբաղվեմ. Մեխակ Ապրեսյան (տեսանյութ)

Զբոսաշրջության ամառային սեզոնն արդեն բացված է. ի՞նչ է առաջարկում Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկներին, և ինչպե՞ս ոլորտը դարձնել առավել գրավիչ ու մրցունակ: «Անդրադարձ» մամուլի ակումբում այս հարցերին փորձեց պատասխանել Հ Հ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս տարի բացի դասական ճանաչողական ուղղվածությունից, առաջարկում են նաև այլ ծրագրեր, ավելի արկածային և երիտասարդական: Նա նշեց, որ Հայաստանում արդեն զարգանում է նաև ձմեռային զբոսաշրջությունը:

Նախորդ տարի զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել 1մլն 292 հզր զբոսաշրջիկ, ինչը 1%-ով պակաս է եղել 2014թ. ցուցանիշի համեմատ: Համեմատելով հարևան Վրաստանի զբոսաշրջության հետ` Մեխակ Ապրեսյանն ասաց, որ Հայաստանն այնքան էլ չի զիջում Վրաստանի զբոսաշրջության: Ըստ Վրաստանի պաշտոնական հրապարակման` 2015-ին Վրաստան է այցելել 5 մլն 800 հազ մարդ, որից 2 մլն 281 հազարը զբոսաշրջության նպատակով:

Անդրադառնալով հանրային զուգարանների մասով լրագրողների պնդումներին, թե Հայաստանում զուգարաններ չկան, որոնք, կամա թե ակամա, տուրիզմի զարգացման մաս պետք է կազմեն, Ապրեսյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ` դա մասնավոր հատվածի բիզնեսը պետք է լինի, օրինակ` բենզալցակայանները և գազալցակայանները պետք է ունենան իրենց զուգարանները, միաժամանակ դա կստիպի ունենալ հաճախորդներ»:

Ի վերջո լրագրողների պնդմանը, թե Երևանից Դիլիջան հատվածում զուգարան չկա, Ապրեսյանը հակադարձեց. «Թունելի մոտ կա, և ի վերջո ես հիմա չեմ նստի զուգարանի քարտեզագրմամբ զբաղվեմ»:

Մեխակ Ապրեսյանն այդուհանդերձ նշեց, որ այս տարի ակնկալվում է զբոսաշրջության 5 տոկոս աճ, չնայած ապրիլին մի շարք զբոսաշրջային չեղարկումներ եղան, բայց մայիսից ամեն ինչ ավելի հուսադրող է:

Մանրամասները` տեսանյութում: