Բաբաջանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. բնակչին հայտնաբերել են հատակին ընկած
Հունիսի 10-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 87 շենքի բնակարաններից մեկում, բնակարանի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին ընկած է եղել Ա. Խ.-ը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: