Նախագահների հանդիպումը կկայանա հունիսի վերջին. Ուորլիքը հաստատում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ Ղարաբաղի հարցով նախագահների հանդիպումը կկայանա հունիսի վերջին: Այդ մասին ամերիկացի համանախագահն ասել է Trend գործակալությանը տված հարցազրույցում:
«Թեև այս պահին մեզ հայտնի չեն հանդիպման վերաբերյալ մանրամասներ, սակայն կարող ենք հաստատել` հանդիպումը կկայանա հունիսի վերջին»,- ասել է Ուորլիքը:
Ուորլիքը նշել է, որ ինքը հույս ունի` կշարունակեն քննարկվել Վիենայում ձեռք բերված պայմանավորվածությունները: