Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Տնտեսություն

Ոչ տեսուչների ստուգումներն էին մի բան, ոչ էլ առանց ստուգումների

Հայաստանում բիզնեսը կշարունակի գործել առանց տեսչական ստուգումների: Հունիսի 9-ին կառավարությունը նոր որոշում ընդունեց և ստուգումների ժամկետի արգելքը երկարացրեց մինչև 2016թ-ի դեկտեմբերի 31-ը: Նախկին արգելքը գործում էր 2015թ. օգոստոսի 1-ից և ինչպես այսօրվա որոշումը, հիմնավորվում է «տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով»:

Բացառութամբ ստուգումներ կարող են անցկացնել միայն պետական հաստատություններում և սննդի օբյեկտներում, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ:

Փորձենք հասկանալ, թե այս իրավիճակը նպաստո՞ւմ է տնտեսվարողների գործունեության խթանմանը, և աջակցո՞ւմ է նրանց: Գուցե թե, քանի որ նախկինում, եթե օրումեջ որևէ տեսուչ էր թակում տնտեսվարողի դռնակը, իհարկե ոչ ստուգելու սանիտարահիգիենիկ պայմանները, արտադրանքի որակը, ՀԴՄ ունե՞ն, թե՞ ոչ, այլ հաճախ էր պատահում, որ բազմաթիվ խախտումների վրա աչք փակելու համար գումար էր դնում գրպանը և հեռանում, այսքանով տեսչական ստուգումն ավարտվում էր: Այս սովորույթը մնացել է դեռևս խորհրդային շրջանից, երբ ստուգողների գրպանը ռուբլի էին մտցնում՝ դարձյալ խախտումների վրա աչք փակելու համար:

2015թ. տնտեսվարողների մոտ ստուգումների արգելքը պարզապես շատ տնտեսվարողների ազատեց տեսուչների գրպանը դրամ դնելուց, սակայն դա չի նշանակում, որ տնտեսվարողները սկսեցին ավելի կոկիկ, բարեխիղճ և պատասխանատու աշխատել:

Ինչ վերաբերում է, եթե շարունակեին տեսչական ստուգումներն ինչ կլիներ: Այս դեպքում տնտեսվորողը, իմանալով, որ վաղ թե ուշ տեսուչ է գալու` կփորձեր բարելավվել արտադրական պայմանները, հրդեհային և հակահամաճարակային պայմանները կկարգավորեր, որ գոնե տեսուչին փող չտար կամ տալուց քիչ փող տար: Իսկ առանց տեսուչների էլ մի բանի նման չէ, բարեխղճության կոչերով տնտեսվարողները հաստատ բարեխիղճ չդարձան և չեն էլ դառնա, եթե իրավահարաբերությունները կարգավորող օրենքը չի գործում, տնտեսվարողի մոտ թուլանում է զգոնությունը և պատասխանատվությունը հանրության հանդեպ:

Ինչպես երևում է` ոչ տեսուչների հետ է մի բան, ոչ էլ առանց տեսուչների: Առանց ստուգումների տնտեսվարողները ինչպես ցանկանում, այնպես էլ գործում են, իսկ տեսուչների դեպքում՝ չգիտեն ինչպես դուրս պրծնեն նրանց ձեռքից: