Միակն ենք լինելու, որ մեզ հռչակելու ենք պետականամետ. Վահան Բաբայան (տեսանյութ)
Առաջիկայում Հայաստանի քաղաքական դաշտը կհամալրվի ևս մեկ կուսակցությունով:
ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Վահան Բաբայանը ստեղծում է նոր` «Ռեֆորմիստների» կուսակցությունը, որի առաջին համագումարը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 9-ին:
«Մենք միակն ենք լինելու, որ մեզ հռչակելու ենք պետականամետ»,- Newspress.am-ի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը:
Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ կուսակցության ծրագրային դրույթներում առաջնահերթությունը տրվելու է կրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Ի դեպ, ըստ պատգամավորի` նոր Ընտրական օրենսգիրքը մեծացնում է ընտրվելու հնարավորությունը:
Մանրամասները` տեսանյութում