Մոսկվան չի բացառում Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվան չի բացառում, որ Պետերբուրգում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք սպասվում է եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, և եթե այո, ապա կողմերն ընդհանուր հայտարարի եկե՞լ են, Պեսկովն ասել է. «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք չենք բացառում, որ նման հանդիպում կկայանա: Եթե այդ հանդիպումը հաստատվի, մենք այնպայմանորեն կտեղեկացնենք»: