Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Տնտեսություն

Սերգո Կարապետյանը գյուղնախը կառավարելու համար դիմո՞ւմ է 6-րդ վարչության աշխատակիցներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում նշվում է, որ ՀՀ ԳՆ Երկրագործության գիտական կենտրոնը կազմակերպվել է 1926 թվականին:

Գիտական կենտրոնն իր գործունեության տարիներին մեծ ավանդ է ներդրել Հայաստանում գյուղատնտեսական գիտության զարգացման և արտադրությունում գիտության նվաճումների ներդրման գործում:

Ներկայումս գիտական կենտրոնում տեսական ու կիրառական բնույթի բազմատեսակ աշխատանքներ են իրականացվում սելեկցիայի, սերմնաբուծության բաժիններում, ագրոքիմիայի և կենսաքիմիայի լաբորատորիաներում: Ուսումնասիրությունները տարվում են աշնանացան ցորենի և գարու, հատիկաընդեղեն մշակաբույսերի համաշխարհային հավաքածուի ուսումնասիրության, ընտրասերված սորտերի արդյունավետ տեխնոլոգիայի մշակման, ձմեռադիմացկուն, պառկելու և հիվանդությունների նկատմամբ կայուն, բարձր բերքատու սորտերի ստեղծման, գյուղատնտեսական արտադրության ոլորտում օգտագործվող պեստիցիդների մուտագեն ակտիվության, պեստիցիդների և ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի համատեղ ազդեցության մեխանիզմի պարզաբանման ուղղությամբ:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում վերջին տասնամյակում շրջանացվել է աշնանացան ցորենի 6, աշնանացան գարու 6 և սիսեռի 4 սորտեր: Պետական սորտափորձարկման է ներկայացվել աշնանացան ցորենի 5, սիսեռի 3, սոյայի 2 և ոլոռի 1 սորտ և այլն:

Սովորաբար, այս և մի քանի ոլորտային ՊՈԱԿ-ներ Խորհրդային միության շրջանից մնացած կենտրոններ են, որոնք ժամանակին գործել են իրենց ողջ հզորությամբ, սակայն անկախության շրջանում, մեծամասամբ ֆինանսներ, նաև իրացվելու և արտադրության տարածման սահմանափակության, նաև մասնագետների պակասի, չնչին աշխատավարձի հետևանքով պարզապես գոյություն էին քարշ տալիս:
Սակայն, ինչպես ասում են, մարմանդ ջրից վախեցիր:

Այսօր «Հրապարակ» թերթը գրել է, որ երկու օր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության աշխատակիցներն այցելել են Էջմիածնում գտնվող գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ, աշխատակիցներին տարել ոստիկանություն և մինչև ուշ երեկո պահել այնտեղ:

Որոշ շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է` իրավապահները հենց գյուղնախարարի խնդրանքով են այցելել հիմնարկ:

Նշենք, որ այն, ինչ նշվում է գյուղնախարարության կայքում պետք է մոտենալ մեծ վերապահումով, քանի որ միջազգային համագործակցություն, շրջանցված ցորեն, գարի և այլն, երևի թե պատրաստված է միայն կայքի և նախարարության ՓիԱր-ի համար, իսկ իրականությունն այն է, որ ինչպես նմանօրինակ այլ ՊՈԱԿ, «Երկրագործության գիտական կենտրոնը» ևս զբաղված է ամեն ինչով, բացի գյուղատնտեսական գիտությանը ծառայելուց:

Եթե ճիշտ են լուրերը, թե գյուղնախարարի խնդրանքով են այցելել հիմնարկ, ապա պարզապես նախարարը չի կարողանում ղեկավար իր կառույցը և ստիպված դիմում է նման միջոցների, իսկ եթե տեղեկությունը մի փոքր այլ է, ապա «Երկրագործության գիտական կենտրոնի» աշխատաոճը եզակի չէ գյուղնախում և նախարարը երևի թե ստիպված կլինի 6-րդ վարչության աշխատակիցներին հերթով ուղեգրել նախարարության ՊՈԱԿ-ներ և ստորաբաժանումներ: