ԲՀԿ-ն կմասնակցի Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, թեկնածուները հայտնի չեն
2015 թվականը բացասական իմաստով բացառիկ տարի էր, հիմնական տնտեսական ցուցանիշները ձախողվել են, չեն կատարվել և նմանատիպ տարի եղել է մեկ էլ 2009 թվականին: Այդ պատճառով ԲՀԿ-ն կմնա ձեռնպահ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Անդրադառնալով Հարկային օրենսգրքի քննարկմանը` Մելքումյանն ասաց, որ այն չհաջողված փաստաթուղթ է, և այս փուլում այդ նախագիծը պետք է հետ կանչվի, որովհետև չի արտահայտում տնտեսության զարգացման ապագա միտումները:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգիքի շուրջ կոնսեսուսի ապահովմանը, նա ասաց, որ կողմ են` 4+4+4 ձևաչափով քննարկումներ լինեն, և եթե սեպտեմբեր-հոկտեմբերին Ընտրական օրենսգրքի լրացումներ կատարեն, երկու թեզ առաջնային համարեց՝ նույնականացման քարտերի ապահովումը և նույնականացումը մատնահետքին:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին հատկապես Գյումրիում և Վանաձորում, Միքայել Մելքումյանն ասաց, որ վերջնական որոշում չկա, թե ում թեկնածությունը կպաշտպանեն, քանի որ դեռ վաղ է, բայց մասնակցելու են ընտրություններին: