Արևմուտքը` Մոսկվայի ագրեսիվ հռետորաբանության ծուղակում. National Interest
Մոսկվան հասել է ձգտմանը` Արևմուտքի երկրներն ընկել են Ռուսաստանի ագրեսիվ հռետորաբանության ծուղակը և նոր սառը պատերազմ սկսել: Այս մասին National Interest պարբերականում գրել է Կիևում հիմնված Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի փորձագետ Անդրեաս Ումլանդը:
Քաղաքական գործիչները խուճապից դրդված չեն գիտակցում, որ Ռուսաստանը ոչ թե վերածնված Խորհրդային Միություն է, այլ ընդամենը երկրորդ մակարդակի արդյունաբերական երկիր:
«Արևմուտքը պետք է հասկանա, որ ինքն իր ուժերը սխալ ուղղությամբ է տանում և ենթարկվում է Մոսկվայի մանիպուլյացիաներին»,- գրում է հոդվածագիրը և հավելում` Մոսկվան չի կարողանա պայքարել նոր Սառը պատերազմի և Արևմուտքի հետ նույնիսկ սովորական պատերազմի շրջանակներում: