ՀՅԴ-ն կմասնակցի Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին
ՀՅԴ-ն կմասնակցի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին այսօր ԱԺ ճպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Աշնանը ՏԻՄ ընտրություններ են, այժմ ՀՅԴ կուսակցությունը կազմակերպչական աշխատանք է տանում, փորձ ենք անում ուսումնասիրել, թե որ տարածքներում կարող ենք թեկնածուներ ունենալ: Ինձ համար կարևոր է, որ համայնքապետը լինի սրտացավ, ոչ թե պարտադիր կուսակցական: Գյումրիի և Վանաձորի ընտրություններին մասնակցելու ենք, այստեղ թիմ հավաքելու և թեկնածուներ առաջադրելու խնդիր կա»,- ասաց Վարդանյանը և հավելեց, որ արտահերթ նստաշրջանի ավարտից հետո կանցնեն ՏԻՄ ընտրություններին վերաբերող աշխատանքին:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՅԴ-ի վարկանիշը չի՞ ընկել, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի վարկանիշի համար մի անհանգստացեք»: