«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ դիմել է «Բորուսիային»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել գերմանական ակումբին: Այդ մասին հայտնում է բրիտանական «Daily Mail»-ը:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, և Բորուսիան հույս ունի շուրջ 32 միլիոն եվրոյով վաճառել կիսապաշտպանի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև լոնդոնյան «Չելսին» և «Արսենալը», «Տոտենհեմը», ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը»: