ԱԺ-ն ավարտեց հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը
Այսօր աշխատանքային օրվա ավարտին ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանն ավարտվեց։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ կառավարության առաջարկով հունիսի 13-ին` ժամը 12.00-ին, արտահերթ նստաշրջան կհրավիրվի:
«Նստաշրջանի աշխատանքները համարում եմ ավարտված»,- ասաց Սահակյանը:
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանն ավարտեց աշխատանքը։