Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)
Տնտեսություն

Յոլյանը` «Նաիրիտի» թաղման արարողակարգի «դուդուկահարը»

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անում: Պահանջում էին գործարանի վերագործարկում, աշխատավարձերի տույժերի ու տուգանքների վճարումը:

Նաիրիտցիներին զայրացրել էր այն, որ նախօրեին Էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ԱԺ-ի ամբիոնից նաիրիտցիներին է հորդորում ներդրողներ գտնել գործարանի համար:

Նաև հայտարարել էր, որ նախկին նաիրիտցիներից բաղկացած աշխատանքային խումբ է ստեղծվել, որին ինքը լիազորել է ներդրողներ գտնել:

Այս խնդիրը նաիրիտցիների համար անհասկանալի էր, թե ովքեր են այդ խմբում, և ովքեր կարող են ներդրողներ գտնել, ինչ է լինելու, ի վերջո, «Նաիրիտի» ճակատագիրը և այլն:

Նշենք, որ այս տարի «Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը։ Այն «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ է։ «168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ գույքագրման նախաձեռնողը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել է 115 մլն դրամ։

Ժամանակ առաջ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասել Էր, թե պետք է տարանջատեն գույքն ու տարածքները, և այն, որը պետք է «Նաիրիտին» հետագայում վերագործարկման ժամանակ, փոխանցվելու է Երևանի ՋԷԿ-ին, իսկ այն մասը, որը պետք չէ, տալու են «Նաիրիտ 2»-ին։ Վերջինս պետք է վաճառի այդ գույքն ու հետ վերցնի նաիրիտցիներին վճարված աշխատավարձի գումարը։

Այսօր գործարանի հիմնական ունեցվածքը տարածքներն ու շենքերն են, քանի որ հնացած սարքավորումների վաճառքը բավարար գումար չի ապահովի։ Իսկ եթե գործարանին պատկանող ինչ-որ տարածք վաճառվի, խնդիր առաջանալու դեպքում դրա նոր սեփականատերը թույլ չի տա մտնել և իր տարածքում ինչ-որ աշխատանք անել։ Այսինքն` որևէ տարածքի կամ շենքի օտարումը նշանակում է` «թաղել» գործարանը։ Եթե կառավարությունն իսկապես գործարանն աշխատեցնելու խնդիր է դրել, ապա որևէ պայմանով չպետք է օտարում թույլ տա այնքան ժամանակ, մինչև ներդրողը չգա, չսկսի գործարանն աշխատեցնել, ու ինքը որոշի` ի՛նչն է պետք վաճառել, ինչը` ոչ։

Նշենք, որ մինչև այժմ կառավարությանը չի հաջողվում լուծել «Նաիրիտի» հարցը, քանի որ այնքան խճճված և բարդացած է, և կառավարությունը` նախկին նաիրիտցիների վրա հույս դնելով, որ ներդրողներ կգտնեն, ձեռքը գցել է փրփուրներին:

Մոտ 3 ամիս առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը և վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:

Հիմա Յոլյանը փոշմանել է և ներդրող գտնելու առաքելությունը դրել է չաշխատող նաիրիտցիների ուսերին: Ասել է թե` հերթական նախարարը ձեռքերը լվաց Նաիրիտից և գործարանի վերագործարկման պատասխանատվությունը թողեց օդում կախված: