Տաքսի ծառայության տնօրենին սպանողը կալանավորվել է (տեսանյութ)
Հունիսի 1-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նար-Դոսի փողոցում ծեծկռտուք է, և դանակահարված մարդ կա:
Ավելի ուշ ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոնից, ուր տուժողին տեղափոխել էր մի քաղաքացի: Դանակահարված տղամարդը, ում ով լինեը դեռ հայտնի չէր, հիվանդանոցում մահացել էր: Հայտնի էր միայն դեպքի վայրը և որոշ հանագմանքներ:
Նույն օրը ժամը 14-ի սահմաններում նար-Դոսի, Չարենցի և Վարդանանց փողոցների խաչմերուկում 1990թ/ ծնված Վահրամ Վերանյանը դանակով հարվածներ է հասցրել 1968-ին ծնված Արսեն Խանամիրյանին:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում