Որդին հորը դեղորայք է ներարկել ու խեղդամահ արել, հետո ասել` հայրը հանկարծամահ է եղել (տեսանյութ)
Մայիսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի 4/2 շենքի բնակարաններից մեկում մահացած մարդ կա: Ահազանգողը նույն հասցեում ապրող 48-ամյա Արմեն Առաքելյանն է եղել, ով հայտնել է, որ տանը հանկարծամահ է եղել 1936թ. ծնված Հայկարամ Առաքելյանը:
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր, ինչը թույլ է տվել ենթադրելու, որ Առաքելյանը հանկարծամահ չի եղել:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ցույց է տվել, որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Այնուհետև պարզվել, որ վերջինին սպանել է որդին:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում