Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Քաղաքականություն

Արտագաղթողները պարտք ունեն զոհված տղաների հիշատակի առջև. Նիկոլ Փաշինյան

2015 թվականի բյուջեի կատարողականում կա ամեն ինչ, սակայն չկա ռազմավարություն: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.

«2015 թվականի պետական բյուջեի կատարողականը նախորդ տարիների կատարողականների նման հուսահատ ու տխուր փաստաթուղթ է, այստեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ և նույնիսկ աճեր, բայց, ինչպես նախորդ տարիներին, չկա ամենակարևորը՝ ռազմավարություն, թե մենք ինչպիսին ենք ուզում դարձնել մեր տնտեսությունը»:

Պատգամավորն ասաց, որ 2015 թվականին ՀՀ-ի խղճուկ` 3 տոկոսանոց աճի 70 տոկոսն ապահովվել է գյուղատնտեսության հաշվին, և գյուղատնտեսության աճն էլ կառավարության խոստովանությամբ մեծապես պայմանավորված է բնակլիմայական բարենպաստ պայմաններով. «Այսինքն` եթե 2015 թվականին 2 կարկուտ ավելի գար, 2 անձրև պակաս, մեր երկրի 3 տոկոսանոց տնտեսական աճը 50 տոկոսով կկրճատվեր»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պոմիդորով հնարավոր չէ հակառակորդի ագրեսիայի դեմ պայքարել, իսկ դա նշանակում է, որ ՀՀ իշխանության ղեկին պետք է լինեն ոչ թե այն մարդիկ, որոնց ուշքումիտքը պոմիդորի միջազգային գներն են, ովքեր երազում են, որ ՀՀ-ում էլ իսրայելական նորագույն զենք լինի,այլ նրանք, ովքեր Հայաստանը տեսնում են որպես բարձր տեխնոլոգիական, ինդուստրիալ երկիր:

Անդրադառնալով ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի հարցազրույցին, որտեղ վերջինս Հայաստանը «քոսոտ» երկիր էր անվանել` Փաշինյանն ասաց.  «80 տարեկան մարդուն ԳԱԱ-ի նախագահի պաշտոնում պահելը, կնշանակի` ԳԱԱ-ն դատապարտել քոսոտ լինելու հեռանկարին»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քառօրյա պատերազմից հետո արտագաղթի նկատմամբ ՀՀ-ի վերաբերմունքը պետք էր փոխել, և այնուամենայնիվ ժողովուրդն իրեն պետք է հարց տա՝ քառօրյա պատերազմի ընթացքում այդ 18 տարեկան տղաները զոհվեցին, որ Հայաստանը շարունակվի՞ դատարկվել. «Պարզ է, որ գնացողները մտածում են հետևյալ կերպ, որ այստեղ այլևս հնարավոր չէ, բայց արդյոք Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Որֆանյանը, Քյարամ Սլոյանը մարտի ժամանակ մտածել են, որ շատ դժվար է, և այստեղ այլևս հնարավոր չէ, արդյոք իրենց ծնողներին մեղադրե՞լ են, որ 10 տարի առաջ չեն արտագաղթել Եվրոպա, որպեսզի իրենք ոչ թե խրամատներում լինեին, այլ «Շանզե-Լինզե»-ի կաֆեներում՝ սուրճ ըմբոշխնելիս, բնականաբար, չեն մտածել այդպես, հակառակ դեպքում այդպիսի արարքների ընդունակ չէին լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ արտագաղթողները պարտք ունեն այս տղաների հիշատակի առջև: