«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը Մեխակ Ապրեսյանն է
Հունիսի 10-ին` ժամը 12.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի մամուլի ասուլիսը:
Թեման` Զբոսաշրջության ամառային սեզոնն արդեն բացված է. ի՞նչ է առաջարկում Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկներին, և ինչպե՞ս ոլորտը դարձնել առավել գրավիչ ու մրցունակ:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: