Առաջին փուլի համար ընտրվել է երեք երեխա (տեսանյութ)
Առողջ երեխան վաղվա մեր պայծառ ու լուսավոր օրն է: Newspress.am լրատվական կայքը, ֆրանսիական «Bonheur retrouve» կազմակերպությունը, Արտակ Թադևոսյանը և ժողովրդական երգիչները ձեռնամուխ են եղել մի հրաշալի նախաձեռնության`օգնել Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, կազմակերպել նրանց բուժումը համապատասխան երկրում: Առաջին փուլի համար ընտրվել է երեք երեխա: Կազմակերպիչները նախաձեռնել են բարեգործական համերգների շարք Ֆրանսիայում, որի ողջ հասույթը ուղղվելու է մեր փոքրիկների առողջական խնդիրները լուծելուն: Մինչ կկայանան համերգները, կազմակերպիչները շարունակում են հանդիպել փոքրիկների հետ: Հերթական անկրկնելի օր նրանց հետ`զբոսանքի ու զվարճանքի վայրեր, թանգարան, խաղեր, մի խոսքով` այն ամենն, ինչը կամբողջացներ այս երեխաների օրն ու ժպիտը: