Արամ Աթեշյանին կարգալույծ անելու մղումն ազնիվ է, բայց անհնար. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
«Արամ Աթեշյանին կարգալույծ անելու մղումն ազնիվ է, բայց անհնար»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և հավելեց, որ Մայր Աթոռն իրավասություն չունի դա անելու:
Աթեշյանի` Էրդողանին ուղղված սկանդալային նամակից հետո, տարբեր շրջանակներում հասունանում է նրան կարգալույծ անելու հարցը: Հիշեցնենք, որ Աթեշյանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումից հետո հանդես էր եկել հայտարարությամբ և գրել, որ հայերն օգտագործվում են կայսերապաշտական ուժերի կողմից, և Գերմանիան չի կարող իրեն դատավորի տեղ դնել:
Աթեշյանի սկանդալային այս պահվածքին արձագանքել է Մայր Աթոռը, Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագրակազմը: Աթեշյանն առաջին անգամ չէ, որ խախտում է Հայ առաքելական եկեղեցու կարգը և թրքահաճո հայտարարություններ անում:
Նրա գործունեության արդյունքում թրքահայ համայնքի 90 տոկոսը թրքալեզու դարձել, եկեղեցում էլ պատարագներն անցկացվում են թուրքերենով:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան սպասավորը բացահայտ լուծում է իր անձնական ու ֆինանսական խնդիրները հաճոյանալով, Աթեշյանի բնութագրմամբ, Թուրքիայի արդարամիտ կառավարությանը:
Մանրամասները` տեսանյութում: