Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ի թեկնածուն ստացել է ձայների 47.8%-ըՄարտունի համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 67.6%-ըՄեղրիում ՔՊ-ի թեկնածուն 70% ձայն է ստացելԳավառում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Գուրգեն ՄարտիրոսյանըԱրթիկ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 75%-ը․ Սարիկ Մինասյան
Մարտունի քաղաքում ՔՊ-ի թեկնածուն զիջել է «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուին
Վարդենիսի համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը
Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը
Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Արխիվ

Եթե պատժեն Միհրան Պողոսյանին` ես ինձ բավարարված կզգամ. Վահագն Խաչատրյան

«Կարծում եմ` այդ սկանդալը պատահական չէր, քանի որ ակնհայտ է, որ դա հանրությանը հանգստացնելու համար արվեց»:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալում հայտնվելու փաստն այդպես է որակում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Այս կարծիքն ակնհայտորեն համընկնում է իրականության հետ, քանի որ ԴԱՀԿ նախկին պետի` աշխատանքից ազատվելուց հետո ոչ մի լուր չկա` չնայած այն հանգամանքին, որ «Պանաման նվաճած» հայ գեներալը պետք է խոսեր արդեն ոչ թե որպես պաշտոնյա, այլ հասարակ քաղաքացի:

«Ես բազմիցս ասել եմ՝ մինչև պետական պաշտոնյա լինելը, ես բիզնեսներ եմ ունեցել, բայց ես` որպես պետական պաշտոնյա, ոչ մի բիզնես չունեմ»,-ամեն անգամ այսպես էր ասում Միհրան Պողոսյանը, երբ հարցը վերաբերում էր իր բիզնեսներին: Սակայն բիզնես չունենալու` Միհրան Պողոսյանի բոլոր պնդումները, փաստորեն, ոչ միայն իրականությանը չէին համապատասխանում, այլև փաստում էին նրա հեռատեսության մասին:

«Կարգավիճակի շահարկման արդյունքում կասկածելի ծագման հարստություն դիզելու հետևանքով աշխարհի բոլոր երկրներում մարդիկ պատասխանատվության ենթարկվեցին: Ես սպասում եմ իրավապահ մարմինների արձագանքին, թեպետ այդ հարցում այնքան էլ լավատես չեմ»,- Newspress.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ անդրադառնալով նույն թեմային` նկատեց, որ եթե, ամեն դեպքում, նախկին պաշտոնյային որոշեն պատժել, ապա դա բավականին մեծ ազդեցություն կունենա մեր երկրի պաշտոնյաների վրա, քանի որ նրանք վերջապես կիմանան, որ ապօրինի հարստություն դիզելու համար մի օր պատժվելու են:

«Դեռևս չեմ կարող ասել, թե դատարանն ինչ կորոշի: Մեկնաբանելու բան կարծում եմ` չկա: Մի բան պարզ էր, որ այդ պաշտոնյան զբաղվում էր գործարարությամբ, բոլորս էլ այստեղ ենք ապրում, և գիտենք, որ բանանի ներկրման մենաշնորհն իրենն էր, երևի բախտը չբերեց: Մի բան պարզ է, որ այդ պաշտոնյան օրենքից դուրս է գործել: Ես չեմ կարող դատավորի պարտականությունը վերցնել ինձ վրա, բայց եթե դատարանը որոշի պատժել, մեր երկրում օգուտը կլինի այն, որ մարդիկ կիմանան` պատժում են դրա համար: Անձամբ ես դրանից ինձ բավարարված կզգամ»,- եզրափակեց Խաչատրյանը: