Արշակ Կորյանը նոր պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ
Հոլանդական «Վիտեսի» կիսապաշտպան Արշակ Կորյանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի: Պայմանագրի ժամկետը մինչև 2017-ի հուլիսն է: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 12 խաղի, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: