ՃՈ-ն կկարողանա անմիջականորեն տեղեկություն ստանալ Արդարադատության նախարարությունից
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարությանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 621-Ն որոշման մեջ:
Ոստիկանապետը ներկայացրեց, որ նախագծի նպատակն է հնարավորություն ընձեռել Ճանապարհային ոստիկանությանը անմիջականորեն տեղեկություններ ստանալ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով արձանագրվող իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցներով թույլ տրվող խախտումներով կայացվող վարչական ակտերը հասցեատերերին հանձնելու գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: